«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Արոմաթերապիան կօգնի ազատվել հղիության ժամանակ` սրտխառնոցից

Արոմաթերապիան կօգնի ազատվել հղիության ժամանակ` սրտխառնոցից

2020 Նոյ 05, Հինգշաբթի

Յուրաքանչյուր կին հղիության ժամանակ որոշակի տհաճություններ է զգում: Սակայն, նախքան դեղեր ընդունելը կարելի է փորձել արոմաթերապիա, ընդ որում, միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Առավոտյան սրտխառնոցը կանխարգելելու համար քնելուց առաջ պետք է մեկ կաթիլ անանուխի եթերայուղ լցնել թաշկինակի վրա և այն դնել բարձի կողքին: Արոմատիկ մոլեկուլները տարածվում են օդում և հանգստացնող ազդեցություն ունենում ստամոքսի  ու ամբողջ օրգանիզմի վրա: Այս միջոցն անհրաժեշտ է օգտագործել 3-4 օրվա ընթացքում և ինքնազգացողությունը կլավանա. գրում է “Dytyna.info”-ը:

Եթե հղին սրտխառնոց ունենում է նաև օրվա ընթացքում, դրան գումարվում են ախորժակի անկումն ու փսխումը, կօգնի կոճապղպեղի եթերայուղը, ինչը ցանկալի է փոքրիկ սրվակով ունենա իր հետ: Սրտխառնոցի ժամանակ հարկ է մեկ կաթիլ կաթեցնել ափին և ուժեղ շփել ափերը: Ապա ափը մոտեցնել դեմքին և մի քանի անգամ խորը ներշնչել:

Փսխման դեմ արդյունավետ են գոլորշիով ինհալացիաները: Կես լիտր տաք ջրին ավելացնել կոճապղպեղի եթերայուղի 1 կաթիլ, գլուխը ծածկել սրբիչով և շնչել արոմատիկ գոլորշին: Այդ ընթացքում աչքերը պետք է փակ պահել: Ստամոքսի շրջանի լարվածությունը հանելու համար եթերայուղային լուծույթով (1 դեսերտի գդալ բուսայուղին ավելացնել կոճապղպեղի եթերայուղի մեկ կաթիլ) թեթև շփել պորտից վեր շրջանը:

Օրվա ընթացքում արտահայտված սրտխառնոցն ու փսխումը կանխարգելելու համար այդ լուծույթով պորտից վեր շփումը պետք է անել ամեն առավոտ, և 6 օրից տհաճ զգացողությունները կանցնեն: Կոճապղպեղի եթերայուղի առավելագույն ամենօրյա չափաբաժինը  3 կաթիլ է: Եթե կոճապղպեղը հարմար չէ, կարելի է օգտագործել նույն ազդեցության այլ եթերայուղեր` անանուխ, կիտրոն, նարինջ կամ նարդոս (лаванда):

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Պացիենտների համար

Հղիության սովորութային կրելախախտ

Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը